Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է ստորագրել Շվեյցարիայի պատանեկան հավաքականի 16-ամյա հարձակվողի հետ

«Ցյուրիխի» հարձակվող Նիշան Բուրկարտը ամռանը կդառնա «կարմիր սատանա»:

Երբ ֆուտբոլիստի ընտանիքը որոշեց տեղափոխել նրան Անգլիա, ակումբի ղեկավարությունը դադարեցրեց Բուրկարտին դաշտ դուրս թողնել:

«Մենք որոշեցինք հեռանալ «Ցյուրիխից» ամռանը: Նիշանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»: Մեզ շատ հիասթափեցրեց նախագահ Անսիլո Կանեպայի արձագանքը:

Մենք ցանկանում էինք հեռանալ մեծ գերազանցությամբ, բայց նրան վիրավորեցին: Սակայն Նիշան հպարտանալու առիթ ունի. շատ քիչ ֆուտբոլիստներ են 16 տարեկանում առաջարկություններ ստանում մի տասնյակ արտասահմանյան ակումբներից»,- հայտարարել է ֆուտբոլիստի հայրը` Ստեֆան Բուրկարտը, ում խոսքերն է հաղորդում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս