Ադրբեջանցիներն իմացել են, որ եզդի է. Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են. news.am
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը` նշելով, որ Քյարամին վերահուղարկավորել են, քանի որ նրա հարազատներին է հանձնվել զինծառայողի գլուխը, որն ադրբեջանցիները կտրել էին:
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին էլ մեզ հետ զրույցում նշել է, որ ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը կտրել են` իմանալով, որ նա ազգությամբ եզդի է, նրա խոսքով, սոցիալական ցանցերում ադրբեջանցիները լուսանկարներ են տարածել` «Անհավատ եզդու գլուխ» մակագրությամբ:
«Նոր լուսանկարներ գտանք, որ ադրբեջանցիները համացանցում էին տեղադրել ու գրել` «անհավատ եզդու գլուխ», տեսահոլովակ էլ կա, բայց լավ չի հասկացվում, թե ինչ են խոսում այդտեղ: Ադրբեջանական կողմը իմացել է, որ հայ տղա չի, այլ եզդի է»,- ասել է նա:
Մանրամասներն՝ այստեղ