Ուրախ լուր
Գրիգոր Ջանիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվս մի ուրախ լուր, մտերիմ ընկերոջս՝ ԱՍԱԼԱ-ի՝ Փարիզի «Վան» գործողության հրամանատար, բանտից ազատվելուց հետո Արցախի գոյամարտի «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատար Գևորգ Գյուզելյանի որդուց, որ հրետանավոր է ծառայում հենց Մարտակերտում, երեք օր լուր չկար: Վերջապես զանգահարել է տուն, ողջ-առողջ է: Փառքդ շատ, Աստված»: