Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով և զրկվեց տիտղոսից:
WBO վարկանիշային աղյուսակի առաջին համարը` Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին հինգ ռաունդներում, իսկ Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ երեք ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի բռնցքամարտիկը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր:
Նախավերջին ռաունդում դարձյալ հաղթեց Ռամիրեսը և վերջին ռաունդում Աբրահամի միակ խնդիրը նոկաուտով մրցակցին տապալելն էր, սակայն ավելի երիտասարդ մրցակիցը կարողացավ դիմանալ վճռական ռաունդում ևս և խլեց չեմպիոնական տիտղոսը՝ 120:108, 120:108, 120:108:
Երկու բռնցքամարտիկների քաշն էլ կազմում էր 76.2 կգ:
2013թ. մարտի 23-ից Աբրահամը պարտություն չէր կրել:
24-ամյա Խիլբերտո Ռամիրեսը պրոֆեսիոնալ ռինգում դեռ ոչ մի պարտություն չի կրել (34 հաղթանակ):