Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները պայմանավորվել են միավորել ջանքերը Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների վերջին զարգացումները և պայմանավորվել «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հակամարտության գոտում իրավիճակը շուտափույթ կարգավորելու նպատակով միավորել երկու երկրների ջանքերը»: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են «Սիրիայում և Լիբիայում քաղաքական գործընթացի հեռանկարները» և «նորմանդյան ձևաչափով» համատեղ աշխատանքի ակտիվացումը:
Նախարարները նաև քննարկել են «որոշ ընթացիկ հարցեր ռուս-ֆրանսիական հարաբերություններից», տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930