«Մեր մայրերը, իրոք, առյուծածին մայրեր են»
Այսօր` ապրիլի 7-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը, մայրության օրը: Ազգային ժողովի նիստի սկզբում խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորի անունից խոնարհվեց և շնորհակալական խոսք հղեց հայ մայրերին:
«Վերջին զարգացումները շփման գծում ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մեր մայրերին և մեր մայրերը, իրոք, առյուծածին մայրեր են, և մեր ազգի ճակատագրերը մենք պետք է փնտրենք մեր մայրերի մեջ: Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ ունենք հայրենապաշտ մայրեր, ովքեր դաստիարակում են առյուծ որդիներ: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ այլ հանգամանքներում այս օրը այլ նշանակություն կունենար, բայց այսօր չհայտարարված և չավարտած պատերազմի 7-րդ օրն է և մաղթանքը մեկն է` խաղաղություն: