Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրում է «Արսենալին»

Հայ կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է «Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում: Ըստ The Guardian-ի տվյալների, «Արսենալի» սկաուտներն ակտիվորեն այցելում են «Բորուսիայի» տնային խաղերին և հետևում են Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը գերմանական թիմի հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը:

Ամռանը «Արսենալից», հնարավոր է, հեռանան Արտետան, Ֆլամինին և Ռոսիցկին: Բացի այդ, հարցականի տակ է նաև Ալեքս-Օքսլեյն Չեմբերլենի ապագան: Սրա կապակցությամբ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պլանավորում է ուժեղացնել պաշտպանությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Յուվենթուսը»:

Կարդացեք նաև

Գերմանիայի առաջնության 26 խաղերում 27-ամյա կիսապաշտպանը խփել է 10 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս