Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 26-ին, ժամը 13.30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան-Չարենցի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արմինե Ի.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: