Բաժիններ՝

Առևանգիչը թույլատրել է ինքնաթիռը լքել միայն եգիպտացիներին. ինքնաթիռում կան բազմաթիվ օտարերկրացիներ

Առևանգիչը, ով այսօր առավոտյան գրավել էր Egypt Air ավիաընկերության ինքնաթիռը, ազատել է բոլոր պատանդներին՝ բացի ինքնաթիռի անձնակազմից ու 5 օտարերկրացիներից, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով եգիպտական ավիաընկերությանը:

Ավելի վաղ «Ալ-Արաբիան», հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին, հայտնել էր, որ առևանգված ինքնաթիռում գտնվում են ԱՄՆ-ի 10 քաղաքացի և բրիտանացիներ:
Առևանգիչը մինչ այդ համաձայնել է ազատել ինքնաթիռի եգիպտացի ուղևորներին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ խոսքը կանանց և երեխաների մասին է:

Արևմտյան լրատվամիջոցները սկզբնապես հայտնում էին, որ А320 ինքնաթիռում գտնվում է 82 ուղևոր, ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին 55 ուղևորի և անձնակազմի 7 անդամների մասին:

Հիշեցնենք, որ եգիպտական Egypt Air ավիաընկերության A-320 ինքնաթիռը, որը անհայտ անձը գրավել էր, վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:
Անհայտ տղամարդը, որը գրավել է ինքնաթիռը, սպառնացել է ինքնաթիռի հրամանատարին ու ուղևորներին, որ կպայթեցնի մահապարտի գոտին, եթե իր պահանջները չկատարվեն, հայտնում է «Էլ-Բալյադ» պորտալը: Ինքնաթիռի կապիտանը հասցրել է հաղորդել Կահիրեի դիսպետչերներին, որ ինքնաթիռը գրավել են ու ներկայում այն ուղևորվում է Կիպրոս:

Կատարվածի առնչությամբ Կիպրոսում ստեղծվել է երկու ճգնաժամային խումբ: Hermes Airports ընկերության ադմինիստրացիան, որը ղեկավարում է Լառնակայի օդանավակայանը, դեռ զերծ է մնում մեկնաբանություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս