Բաքվում կանցկացվի Եվրոպա-Ադրբեջան գագաթաժողով
Բաքվում մայիսի 18-ին կանցկացվի Եվրոպա-Ադրբեջան II բիզնես-գագաթաժողովը, գրում է East Invest պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը առաջնայնությունը տրվելու է հետևյալ ոլորտներին՝ գյուղատնտեսություն, պարենի արդյունաբերություն, տրանսպորտ և լոգիստիկա, զբոսաշրջություն:
Գագաթաժողովի ժամանակ քննարկվելու են վերոնշյալ ոլորտներում ներդրումների ներգրավման հարցեր:
Միջոցառման շրջանակում ծրագրվում է «կլոր սեղանների», սեմինարների ու business-to-business (B2B) ձևաչափով հանդիպումների անցկացում: