Բաժիններ՝

Դաջվածքների սիրահարներն սկսել են սևով ներկել մարմինները

Դաջվածքների սիրահարների շրջանում մոդայիկ նոր միտում է դիտվում: Ակվարելային նկարներին, գունավոր պատկերներին եւ բարդ նախշերին փոխարինելու են եկել սեւ դաջվածքները, որոնք ամբողջովին ծածկում են մարմնամասերը: Այդ մասին գրում է The Daily Mail թերթը:

Հաճախ այդպիսի դաջվածքով պատում են ոտքերը կամ ձեռքերը՝ ազատ թողնելով մաշկի միայն ոչ մեծ հատվածներ: Ոմանք նաեւ դաջվածքներն անում են մեջքին եւ որովայնին:

Դաջվածքների այդ ոճն ստացել է բլեքվորք անվանումը. աշխատանքներն արվում են մեծ մակերեսի վրա՝ սեւ գույնի օգտագործմամբ:

Երբեմն այդ տեխնիկային են դիմում՝ ծածկելու համար հին աշխատանքները: Հետագայում այդ դաջվածքները ձեւափոխելը գործնականում անհնարին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս