Դդմի սերմերից կաթ` արյան մեջ շաքարի բարձր մակարդակը իջեցնելու լավագույն միջոց
Ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում, որ բնությունը լավագույնս փորձում է օգնել մեզ: Կարող եք հսկայական գումարներ ծախսել թանկարժեք դեղամիջոցների վրա, սակայն առավել հեշտ է բնական միջոցներին դիմելը:
Շատերին է հետաքրքրում, թե ինչպես կարելի է իջեցնել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը:
Թուլություն, բերանի չորություն, մանր վնասվածքների ուշ վերականգնում, տեսողության վատացում, այս ամենը նախանշում են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է:
Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող արդյունավետ մթերքներից մեկը դդմի սերմերն են: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, որն ամրացնում է արյունատար անոթներն ու լավացնում է արյան բաղադրությունը:
Արդյունքում՝ սիրտը ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ճիշտ աշխատանքի համար: Դդմի սերմերը նաև դրական են ազդում մեր մաշկի վրա:
Takprosto կայքը ներկայացնում է հրաշալի ըմպելիք, որը կազմված է դդմի սերմերից և արդյունավետ կերպով նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Բաղադրություն
- 150 գ դդմի սերմեր
- Ջուր
- Կես թ/գ դարչին
- 4-5 խուրմա
Դդմի սերմերը թրջեք ջրի մեջ և թողեք մնա 8 ժամ: Ապա ջուրը քամեք, իսկ սերմերը լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք 4 ճ/գ ջուր և լավ խառնեք: Թանզիֆի (марля) միջոցով քամեք խառնուրդը, ավելացրեք խուրման և դարչինը, ապա կրկին խառնեք բլենդերով:
Այս ըմպելիքից 100 գ խմեք ամեն օր դատարկ ստամոքսին՝ ուտելուց 30 րոպե առաջ: Այն պետք է խմել 4 օր դադարով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը