Վիտամինային ըմպելիք` գարնանային տրամադրության համար
Երկար ձմեռվանից հետո օրգանիզմին, ինչպես երբևէ, անհրաժեշտ է վերականգնվել: Դրա համար պետք չէ վիտամիններ կուլ տալ, այլ կարելի է ուղղակի հարիչով պատրաստել հիասքանչ ըմպելիք և ստեղծել գարնանային տրամադրություն:
Նարինջ, գազար, բանան
Բաղադրությունը.
1. Գազար – 2 հատ
3. Խնձոր – 1 հատ
3. Բանան – 1 հատ
4. Նարինջ – 1 հատ
5. Վարսակի փաթիլներ – 1 բուռ
6. Նարնջի հյութ – 0.5 լիտր
Պատրաստման եղանակը.
Բոլոր մթերքները մաքրել, խնձորից և նարնջից հեռացնել կորիզները: Կտրատել մթերքները փոքրիկ քառակուսիների և մանրացնել հարիչով: Ավելացնել վարսակի փաթիլները և 1 անգամ ևս լավ խառնել, որից հետո ավելացնել նարնջի հյութը և ինչպես հարկն է հարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը