Բաժիններ՝

Չինաստանում կբացվի առաջին Դիսնեյլենդը

Շանհայի Դիսնեյլենդը մուտքի տոմսերի վաճառքը կսկսի մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին: Այդ մասին հայտնել է զբոսայգու վարչակազմի աշխատակիցը:

Սա Disney ամերիկյան հայտնի ընկերության՝ ՉԺՀ-ի տարածքում առաջին եւ աշխարհում վեցերորդ թեմատիկ զբոսայգին է: Դրա պաշտոնական բացումը նշանակված է հունիսի 16-ին, նշում է «Սինհուա» գործակալությունը:

Զբոսայգու հիմնական մասի համար տոմսերի արժեքը սովորական օրերին կկազմի 370 յուան (շուրջ 57 դոլար), առավելագույն բեռնվածության օրերին՝ 499 յուան (76 դոլար):

Ինչպես նշվում է ամերիկյան Դիսնեյլենդի կայքում, մեկ օրվա տոմսերի գինն սկսվում է 95 դոլարից:

Վերլուծաբանների կարծիքով՝ աշխատանքի առաջին տարվա ընթացքում զվարճալիքների զբոսայգին կընդունի 11,5 միլիոն այցելուների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս