Բամիան՝ շաքարախտի, ասթմայի և խոլեստերինի բարձր մակարդակի դեմ
Բամիան սննդարար բանջարեղեն է, որն առավել տարածված է հյուսիս-արևելյան Աֆրիկայում: Այն նաև հայտնի է «կնոջ մատներ» (дамские пальчики) անվամբ:
Բամիան չափազանց օգտակար է, քանի որ մեծ քանակությամբ սնդարար տարրեր է պարունակում: Այն պարունակում է 21 մգ վիտամին C, 2 գ պրոտեին, 60 մգ մագնեզիում, 3 գ սննդարար մանրաթելեր, 7.6 գ կարբոհիդրատներ, 80 մգ ֆոլաթթու, 0.1 գ ճարպեր և միայն 30 կալորիա:
Բամիան կարելի է ուտել ամբողջ տարվա ընթացքում:
- Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
- Հրաշալի է շաքարախտով տառապողների համար
- Խթանում է իմունիտետը
- Վերացնում է ասթմայի նախանշանները
- Կանխարգելում է երիկամների հիվանդությունները
- Նվազեցնում է սննդից յուրացրած գլյուկոզայի քանակությունը:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որի հիմնական բաղադրիչը բամիան է: Այս բաղադրատոմսը կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը, կխթանի օրգանիզմի առողջությունն ու կվերականգնի այն:
Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է, մեկ բաժակ ջուրն ու 2 թարմ բամիան են:
Կտրեք բամիայի գլխիկները և տեղադրեք ջրի մեջ, ապա թողեք մնա ամբողջ գիշեր:
Հաջորդ առավոտյան, նախաճաշից 10 րոպե առաջ խմեք այդ ջուրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը