Մեքենաներից գողացած էլեկտրական մարտկոցները վաճառել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 69/4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Ի.-ին:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվար-մարտ ամիսներին շենքերի բակերում կայանված «Լադա» մակնիշի 2 ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցները, որոնք վաճառել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: