Ձվի սպիտակուցի միջոցով վերացրեք աչքերի տակի պարկերը
Բոլորն են ցանկանում առողջ և գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն ժամանակի ընթացքում՝ տարիքի հետ, դեմքին ավելանում են տարատեսակ բծեր, աչքերի ներքևի հատվածներում գոյանում են պարկիկներ: Այս հատվածը հենց առաջինն է, որը մատնում է տարիքը:
Երբ մեծանում ենք, աչքի շուրջ գտնվող մկանները թուլանում են և առաջանում են պարկիկներ: Բնական ճարպերն ու հեղուկները կուտակվում են աչքերի ներքևի հատվածներում և լայնացնում մաշկը, որի արդյունքում էլ այն թուլանում է:
Այս պարկիկների ծանրությունից աչքերը հոգնում են: Այս դեպքում նաև շատ դժվար է որևէ դիմահարդարում անել:
Այս խնդիրը լուծելու համար ոչ մի վիրահատություն անհրաժեշտ չէ: Պարզապես հետևեք մի քանի խորհուրդների և օգտագործեք բնական բաղադրատոմսեր:
Բաղադրություն
- 1 ձվի սպիտակուց
- Բամբակի կտոր
Նախ մաքրեք աչքերը, որ ոչ մի դիմահարդարում չլինի: Ձվի սպիտակուցն առանձնացրեք, բամբակը թրջեք սպիտակուցի մեջ և տարածեք աչքերի պարկերին: Աչքերը փակ պահեք, մինչ սպիտակուցը կչորանա:
Ակնհայտ արդյունքի համար կպահանջվի մի քանի պրոցեդուրա: Մի որոշ ժամանակ անց կնկատեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը