Charlie Hebdo-ն հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող ծաղրանկար
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունների շարքը պատկերող ծաղրանկար:
Ամսագրի կայքում լուսանկար է տեղադրված, որը պատկերում է երեք ահաբեկչի, որոնք սայլակներ են հրում ոստիկանների կողքով: «Դու վերցրել ես պատուհանի մոտի՞ց, թե՞ այլ մուտքից»,- հարցնում է ենթադրյալ ահաբեկիչներից մեկը մյուսին:
Ծաղրանկարը տպագրվել է «Ջիհադիստի վերջին խոսքը» խորագրով, հայտնում է RIA Novosti-ն: Որպես ծաղրանկարի հիմք է ընդունվել ավելի վաղ բելգիական իշխանությունների կողմից հրապարակված տեսահսկման սարքերի արձանագրած մի կադր, որտեղ երևում են սայլակներ հրող տղամարդիկ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն էր որոտացել, ավելի ուշ մեկ պայթյուն որոտացել էր մետրոյի «Մալբեկ» կայարանում, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ: