Բաժիններ՝

Ալիսիա Վիկանդերը թվիստ է պարել Louis Vuitton-ի համար

Շվեդ դերասանուհի եւ պարուհի Ալիսիա Վիկանդերը մասնակցել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազգային արշավին: Ինչպես հաղորդում է The Fashion Spot-ը, նա ներկայացրել է պայուսակների Louis Vuitton Twist նոր հավաքածուն:

Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկներ եւ ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետի կողմից: Մասնագիտանում է տղամարդկանց ու կանանց համար նախատեսված աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է:

Ալիսիա Վիկանդերը շվեդ դերասանուհի է եւ պարուհի: Նա «Օսկար» մրցանակ է ստացել «Աղջիկը Դանիայից» կենսագրական ֆիլմում նկարչուհի Գերդա Վեգեների դերը կատարելու համար:

https://www.youtube.com/watch?v=DcMNInLRASg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս