Եվրահանձնաժողովի երեք աշխատակիցներ են վիրավորվել Բրյուսելում ահաբեկչության հետևանքով
Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վերքեր են ստացել Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ: Այդ մասին հայտնել է բյուջեի եւ կադրերի հարցերով եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիեւան:
«Մեր երեք գործընկերները գտնվում են Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով բազմաթիվ վիրավորների թվում: Մենք մեր համերաշխություն ենք հայտնում նրանց ու բոլոր տուժածներին եւ զոհվածների մերձավորներին»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկչական գործողություններից հետո առաջիկա օրերին Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի աշխատակիցների երրորդ մասը տանը կաշխատեն:
Մետրոյի «Մալբեկ» կայարանը, որտեղ երկրորդ ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում կատարված երկու պայթյուններից հետո, գտնվում էեվրաթաղամասում, եւ պայթյունի ժամանակ եվրոպական ինստիտուտների պաշտոնյաներն աշխատանքի Էին գնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: