Բաժիններ՝

Սիրիական մրգերն ու բանջարեղենները հայտնվել են Ռուսաստանի վաճառասեղաններին. «Կոմերսանտ»

Ռուսաստանում սկսվել են սիրիական մրգերի ու բանջարեղենների առաջին կազմակերպված մատակարարումները, որոնք պետք է մասնակի փոխարինեն թուրքականներին, որոնց վրա ներկրման արգելք է սահմանված, գրում է «Կոմերսանտը»:

Մայկոպում գրանցված «Ադըգ-Յուրակ» ընկերությունը սկսել է ներկրել մրգեր ու բանջարեղեններ Սիրիայից, հայտնել է պարբերականին ընկերության գլխավոր տնօրեն Ասլան Փանեշը:

Նրա խոսքով՝ անցած շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ է ժամանել մթերքի երկրորդ խմբաքանակը՝ մոտ 3 հազար տոննա նարինջ, կիտրոն, գրեյպֆրուտ, պոմիդեր ու կաղամբ:
Ինչպես գրում է թերթը, մինչ օրս Սիրիայից մատակարարումները կրել են փորձնական բնույթ ու ներկրվել են ոչ մեծ խմբաքանակներով:

Ներկայում սիրիական բանջարեղեններն ու մրգերը վաճառվում են Մոսկվայի մեկ մանրամեծածախ առևտրի կենտրոնի ու Ռուսաստանի հարավում գտնվող մի քանի մանր կետերի միջոցով:

Նշվում է, որ ներկրման միակ խոչընդոտը անորակ փաթեթավորումն է: Փանեշի խոսքով՝ կես տարուց Սիրիայում պետք է սկսվի ժամանակակից փաթեթավորման նյութերի արտադրույունը:

Միայն այս տարվա փետրվարին Թուրքիայից Ռուսաստան ներկրվող ապրանքների ծավալը եռակի կրճատվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս