Բաժիններ՝

Ռուսաստանը նոր ուղղաթիռներ է ուղարկել Սիրիա. Stratfor

Ռուսաստանը, չնայած հայտարարությանը, թե Սիրիայից դուրս է բերում իր Ռազմատիեզերական զորքերի հիմնական խմբաքանակը, շարունակում է ավելացնել իր ակտիվությունը Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում: Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor հետազոտական- վերլուծական կենտրոնի զեկույցում: Վերջինիս տվյալով՝ վերջին օրերին ՌԴ-ն Սիրիա է ուղարկել նոր ինքնաթիռներ:

Stratfor-ը նոր լուսանկարներ է հրապարակել տիեզերքից մարտի 17-ին, որոնցում երևում է Լաթաքիայի ավիաբազան ու Տարտուսի նավահանգիստը: Նշվում է, որ ռուսական ավիախմբի ավելի քան մեկ քառորդը լքել է Սիրիան:

Stratfor-ի տվյալով՝ մարտի 15-ին Սիրիան լքել են երեք «Սու-34» և տրանսպորտային «Տու-154», իսկ հաջորդ օրը՝ տասներկու «Սու-25» ու տրանսպորտային «Իլ-76»-երի մի մասը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, թեև «Սու-24»-երը երևում են նկարներում, հնարավոր է, դրանք ավելի ուշ լքել են բազան:

Միևնույն ժամանակ, լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին օրերին Ռուսաստանը հավելյալ ուղղաթիռներ է կուտակել ավիաբազայում, այդ թվում՝ «Մի-28»-եր և «Կա-52»-եր: Այդ ուղղաթիռները կարող են իրականացնել ինչպես պաշտպանիչ գործառույթներ, այնպես էլ իրականացնել որոնողափրկարարական օպերացիաներ ու աջակցություն ցուցաբերել երկնքից ցամաքային զորքերին:

Բացի այդ՝ նշվում է, որ Ռուսաստանը դեռ Սիրիայից դուրս չի բերել «Սու-30» և «Սու-35» ուղղաթիռները, որոնք շարունակում են երկնքից աջակցություն ցուցաբերել սիրիական կառավարական ուժերին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Պալմիրայի մերձակայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս