Մխիթարյանը լավագույնն էր «Բորուսիա»-ի կիսապաշտպանական գծում. DerWesten
DerWesten հեղինակավոր պարբերականն «Աուգսբուրգ»-«Բորուսիա» խաղում դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականը տվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և կոլումբիացի հարձակվող Ադրին Ռամոսին: Նրանց խաղը պարբերականը գնահատել է 2 բալով: Մարտի 20-ին կայացած մրցավեճում «Բորուսիա»-ն առավելության է հասել 3:1 հաշվով, իսկ Մխիթարյանը և Ռամոսը դարձել են 1-ական գոլի հեղինակ:
DerWesten-ը Մխիթարյանի խաղի մասին գրում է. «Լավագույնն էր Դորտմունդի կիսապաշտպանական գծում: Նա ակտիվ էր գրոհների հենց սկզբնական փուլից: Սկզբում վերջին փոխանցումն այդքան էլ հաջող չէր կատարում: Իրավիճակը փոխվեց ընդմիջումից անմիջապես առաջ. նրա փոխանցումը 41-րդ րոպեին Մարկո Ռոյսին բարձրակարգ էր, իսկ 4 րոպե անց հենց ինքը դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ կեսում էլ կարող էր գոլային փոխանցման հեղինակ դառնալ, բայց Ադրիան Ռամոսը չկարողացավ օգտագործել իր հնարավորությունը»: