Բաժիններ՝

Օբաման հորդառատ անձրևի տակ ընտանիքի հետ շրջել է հին Հավանայի փողոցներով

Հորդառատ անձրևը չի խանգարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զբոսանքին հին Հավանայի փողոցներով՝ քաղաքի պատմական կենտրոնով, որը Կուբայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ մասերից մեկն է համարվում, հայտնում է slate.com-ը:

Հին Հավանայի փողոցներով ԱՄՆ նախագահը շրջել է կնոջ ու աղջիկների հետ: Նրանք զբոսանքն սկսել են Պլաս-դե-Արմասից՝ քաղաքի ամենահին հրապարակից: Հավանան նախագահական ընտանիքին ներկայացրել է քաղաքի առաջատար պատմաբան Էուսեբիո Լեալը, ում ջանքերի շնորհիվ է վերականգնվել Կուբայի մայրաքաղաքի պատմական հատվածը: Օբամայի ուշադրությունը գրավել է հրապարակի հարևանությամբ գտնվող թանգարաններից մեկում ցուցադրված Ավրաամ Լինքոլնի դիմանկարը:

obama27

Դեպի Հին Հավանա տանող փողոցները ժամանակավորապես փակվել էին, ողջ շրջանը շրջապատված է եղել ոստիկաններով: Զբոսանքից հետո ԱՄՆ նախագահի ընտանիքն ուղևորվել է Հավանայի գլխավոր տաճար, որտեղ սկսվել է Օբամայի հանդիպումը Կուբայի արքեպիսկոպոս Խայմե Օրտեգայի հետ:

obama333

Հիշեցնենք, որ Օբաման Կուբա է ժամանել մարտի 20-ի երեկոյան: Սպասվում է, որ մարտի 21-ին և 22-ին նա բանակցություններ կվարի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ, կհանդիպի Կուբայի ձեռնարկությունների ղեկավարների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես կգա տեղի հեռուստատեսությամբ:

obama2

Սա ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցն է Կուբա վերջին 88 տարում: Ամերիկացի վերջին նախագահը, ով այցելել է Կուբա, եղել է Քալվին Քուլիջը 1928 թվականին:

516739168-president-barack-obama-walks-through-the-the-museum-of.jpg.CROP.promo-xlarge2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս