Ոստիկանությունը` Տավուշում տեղի ունեցած սպանության դեպքի մասին
Մարտի 18-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Վրեժ Մ.-ն և «կլինիկական մահ» ախտորոշմամբ` 1988 թ. ծնված Գագիկ Ճաղարյանը:
Պարզվել է, որ Վրեժ Մ.-ն հետույքի շրջանում ծակող-կտրող գործիքով ստացել է մարմնական վնասվածք, իսկ Գ. Ճաղարյանը սրտի շրջանում ծակող-կտրող գործիքով ստացած վնասվածքից մահացել է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի և ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տավուշի ջրամբարի մոտ, վիճաբանության ժամանակ, Վրեժ Մ.-ին վնասվածքը պատճառել և Գագիկ Ճաղարյանին հարվածել և սպանել է 1991 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Գրիգոր Մ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: