Բաժիններ՝

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 20-ին, ժամը 10.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ թաղամասի Գր. Նարեկացու փողոցում՝ գազալցակայանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Գր. Նարեկացու փողոցի թիվ 67 Գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համահարգում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.25-ին: Այրվել են շինության առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և կենցաղային իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս