Սարի թաղում երիտասարդների դանակահարության պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 13-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասում: Այստեղ՝ թիվ 47 դպրոցի մոտ, 17-ամյա տղան դանակի հարվածից մահացել էր, իսկ 6 երիտասարդներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել կատարված միջադեպի իրական պատճառը: Պարզվում է՝ անչափահաս տղաները վիճաբանել են հայհոյանքի պատճառով: Նրանց միջեւ հայհոյանքը կուլ չտալու երեւույթն այնքան է խորացել, որ տղաները մարդ են կանչել մեկը մյուսի «վրա»:

Արդյունքում 15-17 տարեկանների վիճաբանությանը խառնվել են 25-26 տարեկան երիտասարդները, ինչին էլ հաջորդել է լուրջ բախումն ու դանակահարությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս