Բաժիններ՝

«Երևանցիների մեղքով է ապականվում Հին Երևանի տեսքը». Հրանտ Թոխատյան

Երևանցիների մեղքով է ապականվում Հին Երևանի տեսքը: Այս մասին մարտի 18-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը: «Մեղքը մերն է, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չենք անում… ես էլ: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք, զբաղվենք, երբ շենքերն էի ն համարակալում, անհետանում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երևան» նախագիծն է կյանքի կոչվելու»,-նշեց Հրանտ Թոխատյանը:

Արամի 30-ի շենքը քանդելուց օրեր անց մշակույթի հայտնի գործիչները հայտարարեցին, որ պայքարելու են պատմամշակութային շենքերի քանդման դեմ:

«Մենք Միքայել Պողոսյանի և Արամոյի հետ հանդիպում ենք ունենալու, հուսով ենք, որ մեր քաղաքաշինության նախարարը կընդունի մեզ»,-շեշտեց Հրանտ Թոխատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս