Միջադեպ ԱԺ-ում. «Դու որտե՞ղ էիր, որ մենք հերթագրվում էինք». Արամ Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը
Քիչ առաջ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացքող քննարկամ ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհեց՝ ասելով, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նույնիսկ հարց տալու հերթագրումն է խախտում:
«Երբ այս պատգամավորները գրացվեցին, Ձեր պատգամավորները դահլիճում չէին, ընդամենը հերթագրման մեջ կեղծիք եք անում»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Հ. Սահակյանը պարզաբանեց, որ իրենց օգնականները գրանցումը նաև թղթային են ուղարկել: «Այսինքն՝ սա դուք կեղծում եք, արդարարությունի՞ց եք խոսում»:
Դիմելով՝ ՀՀԿ-ակամ պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որին խոսքի հնարավորություն էին տվել՝ Ա. Մանուկյանն ասաց. «Դու որտե՞ղ էիր, որ մենք հերթագրվում էինք»:
«Ես այստեղ էի, որտե՞ղ էի,- ի պատասխան ասաց Մ. Եսայանը:
Ա. Մանուկյանն էլ հայտարարեց, որ երբ Մ. Եսայանը եկավ, դահլիճում արդեն նստելու տեղ չկար:
«Եթե պարոն Մանուկյանին դա կօգնի, թող ինքը խոսի իմ փոխարեն»,- հայտարարեց Մ. Եսայանը:
Ա. Մանուկյանը շարունակում էր՝ «արդարությունից մի խոսեք»:
«Պարոն Մանուկյան, հերթականությամբ իմ մոտ գրանցված է, փաստաթուղթը կարող եմ տրամադրել ձեզ, այստեղ տենց բաներ մի արեք»,- փորձեց իրավիճակը հանգստացնել Հ. Սահակյանը, սակայն Ա. Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը: