Բաժիններ՝

Կուրսանտի սպանության գործով միջնորդության քննարկումը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալներից մեկի միջնորդության քննարկումը:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդել էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը որպես անթույլատրելի ապացույց ճանաչել: Դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև էական հանգամանքների պարզումը:

Իր միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանը նշել է, որ փորձագետները դուրս են եկել իրենց իրավասության շրջանակներից և պատասխանել են դատահոգեբույժ փորձագետի պարզաբանմանը ենթակա հարցի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս