Բաժիններ՝

Դի Կապրիոն առանձնակի երախտագիտություն է հայտնել Յակուտյայի կանանց

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Instagram-ում հարապարակել է յակուտական «Օսկարի» լուսանկարը: Նա շնորհակալություն է հայտնել այդ հիանալի նվերի համար: Նա առանձնակի երախտագիտություն է հայտնել Յակուտյայի կանանց, որոնք իրենց թանկարժեք զարդերն են նվիրաբերել արձանիկի ստեղծման համար:

Մինչեւ ԱՄՆ-ում «Օսկար»-ների հանձնման օրը (փետրվարի 28) Յակուտիայում արձանիկը լիովին պատրաստ էր: Պարգեւի պատրաստմամբ զբաղվել է ոսկերիչ Ռուսլան Նեուստրոեւը: Այն չափերով ստացվել է հենց այնպիսին, ինչպիսին եւ իսկական «Օսկար»-ն է: Արձանիկի համար թանկարժեք մետաղը հավաքել էին ամբողջ Յակուտիայում: Արդյունքում՝ վարպետին տրամադրվել էր գրեթե մեկուկես կիլոգրամ արծաթ եւ երեք գրամ ոսկի:

dikaa.jpg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս