Անցյալից հրաժարվելու «թեստը». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետեւ դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը եւ հասարակությունը: Բայց միայն ամբողջատիրական եւ հետամբողջատիրական երկրներում են ղեկավարներն այնպես դողում իրենց աթոռների վրա, որ այլ բաների մասին դժվարությամբ են կարողանում մտածել, միայն այդպիսի երկրներում է, որ հասարակությունն «իմունիտետ» չունի «ստալինիզմի» հանդեպ, եւ հակառակը` մեծամասնությունն իր երազանքները ներկայացնում է հետեւյալ տեսքով` «մի հատ հայրենասեր մարդ գար, բռունցքը սեղանին խփեր, ամեն ինչ դզեր»:

25 տարի «բռունցքը սեղանին խփելը» ստացվում է, բայց ոչ՝ «դզելու» համար: Իհարկե, այդ մտածողությունը փոխելը անասելի դժվար գործ է: Բայց կան ինչ-որ խորհրդանիշներ, որոնցից հրաժարվելը աստիճանաբար հանգեցում է այդ փոփոխությանը, եւ այն, թե որքանով է հասարակությունն այդ խորհրդանիշներին նշանակություն տալիս, հրաշալի «թեստ» է` թե որքանով է երկիրը պատրաստ այդ վերափոխումներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս