Բաժիններ՝

«Մենք պարտվեցինք, բայց կարող ենք հպարտանալ Մյունխենում անցկացրած մեր խաղով». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայի» հետ անցկացրած խաղի արդյունքները (2:4 – լրացուցիչ ժամանակ, 2:2 – առաջին խաղ):

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմիս: Դա շատ լուրջ փորձություն էր, և 65 րոպե մենք շատ լավ էինք խաղում: Բայց վերջում թույլ տվեցինք շատ կոպիտ սխալ. պետք էր ավելի լավ խաղալ: Սա ֆուտբոլ է, չնայած ես մի քիչ վշտացած եմ:

Մենք հաղթում էինք 2:0 հաշվով և կարող էինք 3-րդ գնդակը խփել: Մինչև Լևանդովսկու գոլը «Բավարիան» գրեթր պահեր չէր ստեղծել:

Երբեմն ֆուտբոլում ամեն ինչ լուծում են մանրուքները: Մեր դեպքում մանրուքը հանգեցրեց Մյուլլերի վերջին րոպեին խփած գոլին:

Ոչ ոք չէր կարծում, որ մենք «Բավարիայի» հետ Մյունխենում այդպես կխաղանք: Մենք պարտվեցինք, բայց կարող ենք հպարտանալ մեր խաղով»,- ասել է Ալեգրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս