Բաժիններ՝

«Գներն են թանկանում՝ Շաբոյանն ա մեղավոր, մոնոպոլ դիրքը չարաշահում են՝ Շաբոյանն ա մեղավոր…». Էդուարդ Շարմազանով

Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իրենք դեմ են, որ Հայաստանում լինի որոշակի գնաճ: Ըստ նրա՝ կան սոցիալական խնդիրներ, և նույնիսկ 10-20 դրամի թանկությունը ազդում է բնակչության վրա:

Սակայն, ըստ նրա, պետք է նաև օբյեկտիվ լինել, ՏՄՊՊՀ աշխատակազմը կազմված է 25-30 հոգուց է և անհնար է ավելի մեծ ծավալի աշխատանք անել. «Պետք է օբյեկտիվ լինենք՝ Շաբոյանի հանձնաժողվը ինչ-որ բան արել ա՞, թե՞ չէ: Կարծում եմ՝ ոչ թե ինչ-որ բան արել ա, այլ լուրջ գործունեություն ա ծավալել»: Է. Շարմազանովի խոսքով՝ հանձնաժողովը 500 պետական գնումների մրցույթներ է ուսումնասիրել, գերիշխող դիրքի չարաշահումներ է հայտնաբերել և այլն, իսկ պատգամավորները խնդիրներ են դնում, որոնց լուծումը վեր է հանձնաժողովի ուժերից. «Գներն են թանկանում՝ Շաբոյանն ա մեղավոր, մոնոպոլ դիրքը չարաշահում են՝ Շաբոյանն ա մեղավոր… չի կարելի քաղաքացիներին հաճոյանալու համար ամեն ինչում Շաբոյանին մեղադրել»:

Է. Շարմազանովի կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչպես անել, որ հանձնաժողովի լիազորություններն ընդլայվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031