Ինչպես է Միհրան Պողոսյանի կինը հաջողացրել 70 000 դոլար արժողությամբ ավտոմեքենա գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այն պաշտոնյաներից է, որը չնայած ողջ կենսագրության ընթացքում պետական համակարգում է գործունեություն ծավալել, սակայն հաջողացրել է մեծ կարողություն կուտակել, ինչը արտացոլվում է նաեւ նրա պաշտոնական հայտարարագրում: Ըստ փաստաթղթի՝ Պողոսյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 22 մլն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նրա եկամուտը անցած տարում գոյացել է աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Տեղեկացնենք, որ Պողոսյանի ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 30 հազար դրամ: Իսկ վարձակալության դիմաց նա ստացել է 10 մլն դրամի եկամուտ: Թե ինչն է վարձակալությամբ տվել եւ դրա դիմաց ինչքան հարկ է վճարել, պարզ չէ: Տեղեկացնենք, որ ԴԱՀԿ պետի կինը՝ Կարինե Մխիթարյանը անցած տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, բայց գնել է 70 հազար դոլար արժողությամբ «Range Rover Sport-HSE»  մակնիշի ավտոմեքենա: Գլխավոր հարկադիր կատարողի կնոջ դրամական միջոցները կազմել են ընդամենը 2 մլն դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս