Աբրահամ Մանուկյանին կհեռացնե՞ն ԲՀԿ-ից. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Դեռ անցյալ շաբաթ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին, ասել էր, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է ակնարկելով Աբրահամ Մանուկյանին։
«Վիրահատական միջամտություններով կուսակցության ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին»,- ասել էր Զոհրաբյանը։
Երեկ Մանուկյանից այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Իսկ Նաիրա Զոհրաբյանը, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից, պատասխանեց. «Նման հարց ԲՀԿ-ում չի քննարկվել, բայց ես հստակ ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն և չեն կարոդ տեղ ունենալ մեր կուսակցության շարքերում։ Կոնկրետ Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ այս պահին դեռ նման հարց չի քննարկվել և ես նաև ասեմ, որ մենք ունենք աշխատակարգ բոլոր հարցերը քննարկել թիմով և բոլոր որոշումները կայացնել թիմով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: