Կիմ Չեն Ընը և Քիմ Քարդաշյանը՝ աշխարհում առավել ազդեցիկ միլենիալների ցուցակում
Աշխարհում առավել ազդեցիկ միլենիալների (20-ից մինչեւ 35 տարեկան երիտասարդների) վարկանիշը, որը կազմվել է բրիտանական The Guardian հրատարակության կողմից, գլխավորել է ԿԺԴՀ-ի 33-ամյա ղեկավար Կիմ Չեն Ընը: Համապատասխան թոփ-թերթիկը թերթը հրապարակել է 2016 թվականի մարտի 15-ին:
Ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Facebook-ի 31-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ 22-ամյա երգիչ Ջասթին Բիբերը:
Վարկանիշում հայտնվել են նաեւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության 30-ամյա նախարար Մուհամադ բեն Սալմանը, 34-ամյա երգչուհի Բեյոնսեն, 35-ամյա ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, 29-ամյա երգչուհի Լեդի Գագան:
Թոփ-թերթիկին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ The Guardian-ի կայքում:
Հրատարակությունը ցուցակը կազմելիս չի ղեկավարվել որեւիցե մեթոդաբանությամբ: Սակայն վարկանիշին կից տեքստում բացատրվում է, որ թոփ-թերթիկում ներառվել են «այն միլենիալները, որոնք զգալիորեն փոխել են աշխարհի պատկերը նրանում իրենց գոյության համեմատաբար կարճ ժամկետում»:
Միլենիալների սերունդն (մյուս անվանումը՝ Y սերունդ) այն մարդիկ են, որոնք 20-րդ դար են մտել գիտակից, բայց արդեն երիտասարդ տարիքում: Այն բնորոշվում Է նախեւառաջ թվային տեխնոլոգիաներում խորը ներգրավվածությամբ:
Սերնդի բնութագրերը տարբերվում են տարբեր երկրներում: ԱՄՆ-ում ընդունված է միլենիալների շարքին դասել 1981-2000 թվականներին ծնվածներին: Ռուսաստանում միլենիալներ են համարվում նրանք, ովքեր ծնվել են սոցիալ-քաղաքական նոր պայմաններում (գորբաչովյան վերակառուցման սկզբից մինչեւ 2000-ական թվականները):