Բաժիններ՝

ԵՄ-ն խնդրում է բանկերին չգնել Ռուսաստանի պարտատոմսերը. FT

Եվրամիությունը կոչ է արել բանկերին զերծ մնալ ռուսական պետական պարտատոմսերի տեղաբաշխումից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցության շրջանակում, գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:

ԵՄ պատժամիջոցները չեն արգելում ռուսական արժեթղթերի գնումը, սակայն Բրյուսելը կարծում է, որ ստացված միջոցները կարող են օգտագործվել ոչ իրենց նշանակությամբ, գրում է պարբերականը:

«Ակնհայտ է, որ նրանք (ԵՄ իշխանությունները) չեն ցանկանում, որ մենք մասնակցենք ռուսական պարտատոմսերի տեղաբաշխմանը: Մեզ դա խորհուրդ չի տրվել»,- ասել է ԵՄ դիրքորոշմանը ծանոթ բանկիրներից մեկը:

Նշվում է, որ եթե եվրոպական բանկերը հրաժարվեն ռուսական պարտատոմսերից, ապա Մոսկվան ստիպված կլինի թողնել իր առաջին փորձը՝ դուրս գալ կապիտալի շուկաներ Ղրիմի բռնակցումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս