Բակո Սահակյանը մասնակցել է դատավորների ընդհանուր ժողովին

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` իր խոսքում Նախագահը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաեւ անելիքների մասին:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դատավորները կշարունակեն անել հնարավորն իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու դատական իշխանությանը, դատավորների եւ դատարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս