Հայաստան ներկրվող որոշ ապրանքների դեֆիցիտ է նկատվում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո, ինչպես նշել էինք, դադարել է, այսպես կոչված՝ «կարգոների» աշխատանքը։ Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում են իրենց ապրանքները։ «Կարգոների» գործունեության դադարեցման հետևանքով, ըստ մեր հավաստի տեղեկությունների, Հայաստան ներկրվող որոշ ապրանքների դեֆիցիտ է նկատվում։ Այն դեռ միայն մեծածախ շուկայում է, բայց այսպես շարունակվելու դեպքում մոտ 20-30 օր հետո կտեղափոխվի նաև մանրածախ շուկա։ Խոսքը կենցաղային սարքավորումների, տեխնիկայի, հագուստեղենի մասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: