Անկարայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 37-ի
Անկարայում զոհերի թիվը հասել է մինչև 37 մարդու, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն: Այսօր առավոտյան մահացել է ծանր վնասվածք ստացած ևս 3 մարդ, հայտնում է BBC-ն:
Թուրք նախարարի խոսքով՝ քաղաքի հիվանդանոցներում դեռևս մնում է 71 տուժած, որոնցից 15-ի վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Անկարայի պայթյունի նախնական արդյունքները վկայում են, որ հարձակմանը կարող են առնչություն ունենալ «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալները: