Բուժեք մարսողական համակարգն ու միզուղիները
Եղեսպակը վաղուց հայտնի բուժիչ խոտաբույս է: Դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այս բույսը կարող է բուժել մի շարք հիվանդություններ:
Եղեսպակն օգտագործվում է մի շարք դեղամիջոցների և օշարակների բաղադրության մեջ: Դրա օգտակար հականիշներն ապացուցվել են մի շարք հետազոտությունների արդյունքում:
healthyfoodhouse.com-ի հաղորդմամբ՝ եղեսպակի թեյը հրաշալի է մարսողության և միզուղիների համար:
Եղեսպակի թեյը՝ մարսողության համար
Բաղադրություն
- 50 գ եղեսպակ
- 50 գ պաստեղ
- 10 գ երիցուկ
- 10 գ կիտրոնի մզվածք
Բոլոր բաղադրիչները լցրեք 500 մլ ջրով տարայի մեջ: Թողեք մնա 3 ժամ: Ապա դրեք կրակին, թողեք եռա 5 րոպե, տարան՝ փակ վիճակում: Տարան վերցրեք կրակից, 2-3 սուրճի բաժակով խմեք այս թեյը՝ ուտելուց 1,5 ժամ առաջ:
Եղեսպակի թեյը՝ միզուղիների ինֆեկցիաների դեմ
- 50 գ եղեսպակ
- 50 գ կեչու տերևներ
- 50 գ արջապտուղ (толокнянка)
- 50 գ պաստեղի ծաղիկներ
Թեյը սովորականի պես պատրաստեք: Ամեն օր խմեք այս թեյը՝ կում-կում, դադարներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը