Բաժիններ՝

Վարսահարդարիչն օգտագործելու 7 անսովոր միջոց

Takprosto.cc կայքը գրում է, որ վարսահարդարիչն օգտագործելու անսովոր բազմաթիվ միջոցներ կան:

1. Փայտից բծերը հեռացնելու համար: Երբեմն բաժակը փայտե սեղանին դնելու արդյունքում տգեղ հետք է առաջանում: Այդ բիծը հեշտությամբ կարելի է հեռացնել՝ այն 1-2 րոպեի ընթացքում տաքացնելով վարսահարդարիչով:

2. Ներքնակը փչելիս: Եթե անակնկալ կերպով հյուրեր ունեք, վարսահարդարիչը կարող է օգնել:

3. Սպեղանին հանելու համար: Այն հանելը բավական տհաճ և ցավոտ իրավիճակ է: Սակայն պարզվում է՝ ցավից կարելի է խուսափել: Մի քանի րոպե վարսահարդարիչով տաքացրեք այն հատվածը, որտեղ այն փակցված է:

4. Ծրարները բացելու համար: Ծրարը չփչացնելու համար կարող եք օգտագործել վարսահարդարիչը: Արդեն կպցված ծրարը բացելու համար երկու րոպե այն տաքացրեք վարսահարդարիչով:

5. Ակնամոմը հեռացնելու համար: Մոմերը վառելուց հետո սեղանին հաճախ հետքեր են մնում: Դրանք ևս կարելի է հեշտությամբ հեռացնել վարսահարդարիչի միջոցով: Տաքացնելուց հետո անձեռոցիկով մաքրեք հետքերը:

6. Ճմրթված հագուստն արդուկելու համար: Եթե ձեռքի տակ արդուկ չկա, ճմրթված հագուստի վրա կարող եք ջուր լցնել, լավ չորացնել վարսահարդարիչով:

7. Ակնոցի ձևը շտկելու համար: Ակնոցը նախկինի նման չի՞ նստում: Հնարավորություն կա դրանք ուղղելու՝ պլաստմասսայից մասերին պահելով վարսահարդարիչը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս