Քարդաշյանը հղի է Ջասթին Բիբերի՞ց
Լուրեր են տարածվել, որ Քարդաշյանների ավագ քույրը պատրաստվում է չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
Քարդաշյան քույրերի ավագը` Քորթնի Քարդաշյանը կրկին հղի է, իսկ երեխայի հայրը 22-ամյա Ջասթին Բիբերն է, հաղորդում է Life&Style-ը: Աղբյուրը այս սենսացիոն լուրը հաստատում են 36-ամյա Քորթնիի ընկերները: Վերջիններս հաղորդել են, որ Քորթնիի հարազատները և նախկին քաղաքացիական ամուսին Սքոթ Դիսիկն արդեն գիտեն ամերիկահայ մոդելի հղիության մասին:
«Քորթնիի հարազատները ցնցված են, բայց ինքը` Քորթնին շատ երջանիկ է: Ջասթինը նույնպես, երջանկությունից յոթերորդ երկնքում է հայտնվել. նա միշտ երազել է երիտասարդ հայրիկ դառնալ»,- Life&Style-ին հաղորդել են Քորթնիի ընկերները:
Անցյալ տարվա վերջում Քորթնի Քարդաշյանի և Ջասթին Բիբերի միջև իսկականից սիրավեպ էր սկսվել: Սակայն Քարդաշյանը չի պատրաստվում խորացնել հարաբերությունները հայտնի աստղի հետ և մտադիր է ինքնուրույն մեծացնել երեխային: Սակայն Քորթնին թույլ է տալու երիտասարդ հայրիկին տեսնվել երեխայի հետ: