Բաժիններ՝

495.000 միլիոն ֆունտով վաճառվել է բրիտանական ամենահազվագյուտ նամականիշերից մեկը

495 հազար ֆունտով (707 հազար դոլարով) աճուրդով վաճառվել է բրիտանական՝ թանկությամբ երկրորդ նամականիշը՝ կարմիր փենին: Այդ մասին տեղեկացնում է  բրիտանական The Independent-ը:

Նամականիշը ձեռք է բերել մասնավոր հավաքորդներից մեկը:

Այդ նամականիշերից աշխարհում կա ընդամենը հինգ հատ, դրանք բոլորը մարված են: Դրանցից մեկը պահպանվում է Բրիտանական թանգարանում:

Այդ նամականիշերի հազվագյուտ լինելը պայմանավորված է նրանով, որ դրանք պատրաստվել են 1863 թականին ոչ որակյալ սարքավորանքով, ուստիեւ տպաքանակը ոչնչացվել է: Շրջանառության մեջ է մտել սոսկ մեկ թերթ:

2012 թվականին մյուս՝ կարմիր փենի նամականիշն աճուրդում վաճառվել էր 550 000 ֆունտով, այն մնում է ամենաթանկ նամականիշը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Ավելի բարձր գինը բացատրվում Է վերջերս վաճառված երկվորյակի համեմատությամբ դրա ավելի լավ վիճակով:

Աշխարհում ամենաթանկ նամականիշը մնում է Բրիտանական Գվիանան (British Guiana 1c Black on Magenta), որը 2014 թվականին Նյու Յորքում աճուրդով վաճառվել է 9,48 միլիոն դոլարով (6,7 միլիոն ֆունտով): Այն գոյություն ունի միակ օրինակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս