Սառեցրեք զուգագուլպաները
Յուրաքանչյուր կին երազում է ունենալ այնպիսի զուգագուլպաներ, որոնք չեն պատռվի: Չնայած արդեն 21-րդ դարն է, այնուամենայնիվ, դեռ չեն հայտնագործել այնպիսի զուգագուլպաներ, որոնք չեն պատռվում:
Գոյություն ունի մի պարզ հնարք, որը կօգնի երկարաձգել զուգագուլպաների «կյանքը»: makataka կայքը ներկայացնում է մի միջոց, որը կօգնի բարձրացնել զուգագուլպաների դիմացկունութունը:
Որքան էլ տարօրինակ հնչի՝ միակ բանը, որ պետք է անել, զուգագուլպաները սառեցնելն է:
Իհարկե, տարօրինակ է հնչում, սակայն արժե փորձել այս միջոցը: Մյուս անգամ, երբ նոր զուգագուլպաներ կգնեք, մի փոքր թրջեք դրանք և դրեք սառցախցիկը: Ամբողջովին սառչելուց հետո հանեք և հալեցրեք, թողեք չորանան:
Այս ճանապարհով կամրացնեք կապրոնե զուգագուլպաների մանրաթելերը, և դրանք ավելի երկար կծառայեն ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը