Էդուարդ Շարմազանովը չի մեկնի Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:

Սակայն, երբ պարզվել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի վիճակի չի լինի մասնակցելու երկուշաբթի մեկնարկող քառօրյային, Շարմազանովի մեկնումը չեղյալ է հայտարարվել: Իհարկե, տեսականորեն կա նաեւ ԱԺ երկրորդ փոխնախագահը` Հերմինե Նաղդալյանը: Սակայն Հայաստանի իշխանական վերնախավը կասկածներ ունի, որ Նաղդալյանը չի կարողանա պատգամավորներին միայնակ «բերման» ենթարկել, որպեսզի նախագծերի քվերակությունները չտապալվեն: Դրա համար էլ միանգամից երկու փոխխոսնակի են վստահել աշխատանքը»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս