Սարգսյան-Պուտին հանդիպումը մեկնարկել է
                                    Կրեմլում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
«Նախատեսված ժամին՝ քիչ առաջ, Կրեմլում սկսվեց ՀՀ և ՌԴ Նախագահների հանդիպումը»,- գրել է Հակոբյանը:

Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    