Երիկամները մաքրող մթերքներ և խոտաբույսեր

Երիկամներն ամեն օր կենսականորեն կարևոր գործառույթ են կատարում` մաքրում են արյունը, մարմնից հեռացնում են մեզի տոքսինները` հավասարակշռելով մարմնի հեղուկային չափը, և այլն: Ըստ blogs.naturalnews.com-ի՝ լավագույն բանը, որ կարող եք անել ձեր երիկամներն առողջ պահելու համար՝ օրական 6-8 բաժակ ջուր խմելն է:

Ահա այն սննդի և բույսերի ցանկը, որոնք օգտակար են ձեր երիկամների համար:

1. Ձմերուկ: Ինչպես  անգլերեն watermelon անունն է հուշում՝ մեծամասամբ ջուր է պարունակում և ունի միզամուղ հատկություն: Նաև մաքրում է միզուղիները տարատեսակ բակտերիաներից:

2. Կիտրոնի հյութ: Կիտրոնի հյութի կանոնավոր օգտագործումը մեծ օգուտ է երիկամների համար: Այն օգնում է ոչ միայն մաքրել երիկամները քարերից, այլև կանխում է դրանց բորբոքումը: Այս ցավոտ քարերի առկայությունը երիկամներում մեծ խնդիրներ է առաջացնում, սակայն կիտրոնի հյութը մեզը դարձնում է ավելի թթվային և քայքայում է օգտակար հանածոները` մինչ դրանք քարեր կձևավորեն:

Կարդացեք նաև

3. Խնձոր: Խնձորը ոչ միայն  օգտակար է երիկամների, այլև ամբողջ օրգանիզմի համար, քանի որ այն ունի հակաօքսիդանտների և հակաբորբոքային  միացությունների բարձր մակարդակ, որոնք կարող են բարելավել երիկամների աշխատանքը, նվազեցնել բորբոքումների քանակը, ինչպես նաև՝ պաշտպանել երիկամներն  օքսիդատիվ վնասից:

4. Քրքում: Քրքումը հիանալի միջոց է շատ հիվանդությունների համար, և զարմանալի չէ, որ այն երիկամների համար նույնպես օգտակար է: Հակասեպտիկ հատկությունների շնորհիվ այն կանխում է  երիկամը, միզապարկը և այլ միզուղիներ վարակներից, իսկ դրա հակաբորբոքային  միացությունները կանխում են այտուցվելուց:

5. Խատուտիկ: Սա լավագույն  բույսն է, որ դուք կարող եք օգտագործել երիկամները մաքրելու համար: Դրանք բնական միզամուղներ են, որոնց շնորհիվ երիկամները մաքրվում են, ինչպես նաև՝ ունեն միզուղիների տրակտի գրգռվածությունը հանգստացնող հատկություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Աննա Բադալյանը

Տեսանյութեր

Լրահոս