Բաժիններ՝

Ներգաղթյալների ճգնաժամը կարող է վերաճել մարդասիրական աղետի. եվրահանձնակատար

Եվրոպա ժամանած ներգաղթյալների ճգնաժամը կարող է վերաճել մարդասիրական աղետի: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:

«Մարդասիրական ճգնաժամը կարող է դառնալ մարդասիրական աղետ: Մենք կշարունակենք աշխատանքը անցած շաբաթ նախանշված առաջընթացով: Եթե մենք ցանկանում ենք կասեցնել միգրացիայի անօրինական ու մահացու հետնամուտքը, հարկավոր է բացել օրինական պատուհան, հակառակ դեպքում ներգաղթյալները կորոնեն այլ ճանապարհներ»,- ասել է Ավրամպուլոսը միգրացիայի հարցով ԵՄ նախարարների հանդիպումից առաջ:

Բրյուսելում այսօր տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների նիստը: Օրակարգում դրված է միգրացիոն ճգնաժամի կարգավորումը, մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի առաջարկը ԵՄ երկրներով ներգաղթյալներին տեղաբաշխելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս